Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում կացկացվեն մշակութային միջոցառումներ
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
«Եվս մեկ որոշում, որը կայացրել է Վրաստանի կառավարությունը, հուլիսի 13-ից, կչեղարկվի բաց տարածքում մշակութային միջոցառումներ անցկացնելու արգելքը: Կարծում եմ, առանձնապես հիմա, ամռան ժամանակաշրջանում, երբ ներքին զբոսաշրջությունը դառնում է առավել հրատապ, սա մեծ նշանակություն ունի:
Ինչպես նաև, բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր բնույթի են, սակայն անցկացվում են բաց երկնքի տակ, կլինի թույլատրելի: Օրինակ, վերջին ժամանակաշրջանում մեծ պահանջ կար կինոլոգների կողմից ցուցահանդես անցկացնելու վերաբերյալ: Իհարկե, մենք պետք է մեր չորքոտանի ընկերներին օգնենք, ընձեռենք հնարավորություն, որպեսզի նորմալ ձևով անցկացնեն ցուցահանդեսներ»,- նշել է Գիորգի Գախարիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
- Վրաստանում վերջին երեք շաբաթում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները