Քանյե Ուեսթի նախագահ դառնալու ցանկությունը որակվել է որպես հոգեկան հիվանդություն
Ռեփեր Քանյե Ուեսթը կարող էր որոշել նախընտրական քարոզարշավ սկսել՝ հոգեկան խանգարման սրման պատճառով, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «TMZ»-ին։
Նրա հետ անմիջական շփում ունեցողներն ասել են, որ Քանյե Ուեսթը տառապում է երկբևեռ էմոցիոնալ խանգարումով և այժմ մոլագարության փուլում է: Նրանք նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ նման դրսևորումները ռեփերի մոտ նկատվում են տարին մեկ անգամ:
Ավելի վաղ երգիչը հայտարարել էր, որ առաջադրվում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Քանյե Ուեսթին աջակցել է գյուտարար Իլոն Մասկը:
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթն առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում
- CNN-ը պատմել է՝ ինչու էր Թրամփին անհրաժեշտ Քայնե Ուեսթի այցը Սպիտակ տուն
- Սպիտակ տանը հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Քայնե Ուեսթը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները