Կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք՝ Շիրակում
Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն, հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 334 բնակիչ։
45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
Հիշեցնենք, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 526 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել, որից 6-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։ Մեկ օրում 573 առողջացած կա։
Հարակից հրապարակումներ`
- 09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 08.07.2020. Կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք
- Հունիսի 30-ին Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները