Համաճարակաբանները կազմել են այն վայրերի ցուցակը, որտեղ ամենահեշտն է վարակվել կորոնավիրուսով
Վարակաբաններն ու համաճարակաբանները գնահատել են հասարակական տարածքները վարակի ռիսկի առումով և պարզվել է, որ բարերն ու ակումբներն ավելի քիչ վտանգավոր են, քան, օրինակ, տների մոտ գտնվող խանութները:
News.ru-ի հաղորդմամբ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովն ասել է, որ համաճարակաբանական վտանգի տեսանկյունից կարևոր է ոչ թե տարածքի նշանակությունը, այլ դրանում գտնվող օդափոխման համակարգի որակը: Եթե օդափոխությունը վատ է, ապա ցանկացած փակ տարածք վտանգավոր է:
Մեկ այլ մասնագետ նշել է, որ ամենավտանգավոր տեղը հասարակական տրանսպորտն է ամենածանրաբեռնված ժամերին և տների մոտ գտնվող դեղատներն ու խանութները, որտեղ հերթեր են գոյանում, հաճախ մարդիկ չեն պահում սոցիալական հեռավորություն և չեն կրում դիմակներ։
Ցուցակի երրորդ տեղում են բարերը, ռեստորաններն ու ակումբները։ Առավել վտանգավոր են այն վայրերը, որտեղ երեկույթներ են անցկացվում ու մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Չորրորդ տեղում կրոնական հաստատություններն են, մասնավորապես եկեղեցիները։ Տարբեր արարողությունների ժամանակ երգելիս բերանից հնարավոր է թուք դուրս գա, որի մեջ լինեն նաև վարակի մասնիկներ, եթե այդ մարդը հիվանդ է։ Նաև երգիչները խորը շունչ են քաշում, ինչը նույնպես բարձրացնում է վարակի տարածման ռիսկը։ Օրինակ, Վաշինգտոնում եկեղեցական երգչախմբի միջոցառման ժամանակ մասնակիցների 84 տոկոսը վարակվել են՝ 61-ից 53-ը հիվանդանցել են, երկուսը մահացել են։
Հինգերորդ տեղում այլ հասարակական վայրերն ու միջոցառումներն են, որտեղ մարդիկ ծանր են շնչում և բարձր խոսում, մասնավորապես ֆինթես-ակումբներ, համերգներ, համաժողովներ։
Ըստ մասնագետների, պոտենցիալ վտանգավոր վայրեր են ատամնաբուժարանները, թատրոնները, կինոթատրոնները, ֆիթնես կենտրոնների կամ լողավազանների հագուստի փոխելու սենյակները։
Վտանգավոր վայրերի թվում են նաև մարզադաշտերի տրիբունաները, որտեղ երկրպագուները բղավում են, գոլերից հետո իրար փաթաթվում, նաև կարաոկեները, քանի որ մարդիկ նույն բարձրախոսով են երգում։
Միևնույն ժամանակ մասնագետներն ընդգծում են, որ երբեք հնարավոր չէ իմանալ, թե որտեղ կարող են մարդիկ վարակվել, խորհուրդ են տալիս՝ ավելի լավ է մարդկանց հետ սերտ շփումներից խուսափել և ոչ միայն կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հետկորոնավիրուսային աշխարհի երկու պատկեր է ներկայացրել
- Կորոնավիրուս՝ առանց երգի. ՀՀ առողջապահության նախարարը զգուշացնում է՝ երգելը վնասակար է առողջությանը
- Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
- Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
- Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
- Գիտնականները պարզել են՝ որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է պահպանվել քաղցրահամ ջրերում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա