Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրված, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը «ուղեղը լվացված» տիկնիկ է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ Թրամփի, Բայդենը գաղափար չունի, թե ինչ են անում «Դեմոկրատները» և ինչ են պատրիաստվում անել:
«Կարծում եմ՝ նրանք լվացել են Բայդենի ուղեղը», - ավելացրել է պետության գործող ղեկավարը: Ըստ նրա, Բայդենի վրա ազդում են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին է Վերմոնտ Բեռնի Սանդերսը ներկայացնող սենատորը, որն ապրիլի 8-ին լքել է Ժողովրդավարական ընտրությունների մրցավազքը:
Պետության ղեկավարի խոսքով, ԱՄՆ նախկին փոխնախագահը չի գիտակցում իր գործողությունների հետևանքը և չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում:
Թրամփը ևս մեկ անգամ նախազգուշացրել է, որ Բայդենի հաղթանակը նոյեմբերի ընտրություններում կհանգեցնի ֆոնդային բորսայի վերացվմանը:
«Դեմոկրատները կնվազեցնեն ոստիկանության ֆինանսավորումը, կամ ընդհանրապես կվերացնեն այն», - ավելացրել է «Հանրապետական» լիդերը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
- Թրամփ. Ջո Բայդենի հաղթանակի դեպքում երկրում կստեղծվի անկառավարելի վիճակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան