«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագրի (Բրեքսիթ) շուրջ բանակցություններում։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:
«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջեի պլանում ներառել հոդված՝ համայնքներին շտապ օգնություն տրամադրելու մասին (առավելագույնը 5 միլիարդ եվրո «Բրեքսիթի» համար)», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները
- Մակրոն. Բրեքսիթից հետո Եվրոպան կառաջնորդեն Լեհաստանը, Գերմանիան և Ֆրանսիան