Ե՞րբ կլինեն Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերը
ՈւԵՖԱ-ի Նիոնի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղերի հերթականության վիճակահանությունը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
1/4 եզրափակիչ փուլից սկսած, Եվրոպա լիգայի հանդիպումները կանցկացվեն Գերմանիայում «1/8 եզրափակչի» ձևաչափով։ Քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգ» - «Շախտյոր» զույգի հաղթողը կխաղա «Բազել» - «Այնտրախտ» զույգի հաղթողի հետ (քառորդ եզրափակիչ 1), համապատասխանաբար՝ «Մանչեսթեր Յունայթեդ» /«ԼԱՍԿ» - Կոպենհագեն / Ստամբուլ (քառորդ եզրափակիչ 2), «Ինտեր»/Խետաֆե - «Բայեր»/«Ռեյնջերս» (քառորդ եզրափակիչ 3), «Վոլվերհեմփթոն» / «Օլիմպիակոս» - «Սևիլիա» /«Ռոմա» (քառորդ եզրափակիչ 4):
Նախքան կորոնավիրուսային համավարակը վեց 1/8 եզրափակչի խաղեր տեղի ունեցան։ Արդյունքում, «Կոպենհագենը» զիջեց «Ստամբուլին» (0: 1), «Վոլվերհեմփթոնը» ոչ-ոքի խաղաց «Օլիմպիակոսի» հետ (1: 1), «Բայերը» հաղթեց «Ռեյնջերին» (3: 1), «Վոլֆսբուրգը» պարտվեց «Շախտյորին» (1: 2), «Բազելը» հաղթեց «Այնտրախտին» (3: 0), «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «ԼԱՍԿ»-ին (5: 0): «Ինտեր»- «Խետաֆե», «Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումները տեղի չունեցան։ Այս զույգերի հաղթողը կորոշվի մեկ հանդիպման արդյունքում:
1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան օգոստոսի 5-6-ին, 1/4 եզրափակչինը ՝ օգոստոսի 10-11-ին, 1/2 եզրափակչինը ՝ օգոստոսի 16-17-ին։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին Քյոլնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները