Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ է համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է CNN Turk-ը։ Նշվում է, որ հիմա Սուրբ Սոֆիան կարելի է օգտագործել որպես մզկիթ։
ՏԱՍՍ-ը գրում է, որ այդպիսով Թուրքիայի իշխանությունները օրինական հնարավորություն են ստացել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սպասում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու մասին Պետական խորհրդի որոշման և կգործի ըստ դրա։
Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ իր երկիրն իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը՝ այն վերածելով մզկիթի, առանց հաշվի առնելու այլ պետությունների կարծիքը:
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
- Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
- ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններց պահանջել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան թողնել
- Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան