«Իմ Ձայնը». Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին
«Իմ Ձայնը» նախագծի՝ տարածած հոդվածում ասված է.
«Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղի ունեցած համերգային փորձից։ Նա, 22 այլ մենակատարների հետ միասին, մասնակցում է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնին։ Այն, որ մարզահամերգային համալիրում փորձը շատերի համար է զարմանալի, հասկանալի է։ Հանրությունը շատ լավ հիշում է այն մահճակալները, որոնք տեղադրված էին այնտեղ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բայց զարմանքից բացի այս իրադարձությունը մի շարք հարցեր է առաջացնում.
1. Փառատոնն ու դրա փորձերն ունեն բարոյաէթիկական կողմ. այն ընթացքում երբ մարդիկ զրկված լինելով հիվանդանոցների հասանելիությունից, քանի որ դրանք գերծանրաբեռնված են, հիվանդության և մահի հետ տանն են կռիվ տալիս, համալիրի կահավորանքը փոխվում է համերգայինի։ Արդյո՞ք մենք արդեն հաղթահարել են հիվանդության պիկը, և հիմա կարելի է հանգիստ համերգների մասին մտածել։ Համաճարակային վիճակը Հայաստանում ողբերգական է. միայն այսօր՝ 557 նոր դեպք, 18 մահ։ Մահճակալները բուտաֆորի՞կ էի՞ն, թե՞ շատերի համար փրկության հույս։
2. Համերգն ու դրա փորձն ունի իրավական կողմ. ո՞րն է պատճառը, որ էլի ի հայտ եկան արտոնյալներ։ Սա պարետի որոշումների կոպտագույն խախտում է։ Վարակի տարածումը կանխելու նպատակով նույնիսկ ավտոմեքենայում միևնույն ընտանիքի անդամները պետք է դիմակով լինեն, հուղարկավորության միջոցառումներին մասնակիցները պետք է խիստ սակավաթիվ լինեն, բացօթյա տարածքում միայնակ առանց դիմակ շրջողները պետք է տուգանվեն, հեռուստահողորդումների մասնակիցները, նույնիսկ բավարար սոցիալական հեռավորության պարագայում պետք է դիմակ կրեն, իսկ մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ հայտնվել է արտոնյալի կարգավիճակում։ Այս դեպքում փաստորեն չի գործում «Կրեք, որ կրենք» գավառական հորդորը։
3. Չի պահպանվել նաև պարետի մեկ այլ որոշում. Պարետի 21 մայիսի 2020թ. թիվ 81 որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, և որ վերջիններս 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ընթացքում չեն կարող լքել ծանուցագրում իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրը։ Վստահ չենք, որ Վերոնիկա Ջիոեվան և մյուս՝ ավելի քան երկու տասնյակ մենակատարները, անցել են 14 օրյա ինքնամեկուսացում կամ ծանուցագրում որպես ինքնամեկուսացման վայր նշել է մարզահամերգային համալիրը։
4. Մարտ ամսից սկսած՝ հայաստանյան բոլոր երաժշտական-ստեղծագործական խմբերը՝ նվագախմբեր, թատերախմբեր, երգչախմբեր, զրկված են ոչ թե պարզապես ելույթներ, այլև՝ տարրական փորձեր անելու հնարավորությունից։ Տասը հոգուց ավել մեկ տեղում հավաքվելու արգելքը տարածվում է նաև այս խմբերի փորձերի վրա։ Բոլոր մշակութային նախաձեռնությունները դեմ են առնում պարետատան դիմադրությանը։ Հազարավոր արտիստներ զրկված են համերգ, ներկայացում, ցուցահանդես անելու որևէ հնարավորությունից։ Եվ այս ֆոնի վրա հերթական անգամ մենք ականատես ենք լինում արտոնյալ պայմաններում գտնվող անձանց միջոցով կազմակերպվող միջոցառումների, տվյալ դեպքում՝ դարձյալ Սերգեյ Սմբատյան։ Ավելին, պարետատունը, կազմակերպիչների անթաքույց խոստովանությամբ, անգամ մասնակցել և ուղղորդել է այս փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Դարձյալ՝ լոբբիստական կապեր, ստվերային պայմանավորվածություններ։ Դարձյալ մշակույթը պտտվում է Սմբատյանների շուրջը, կամ իրենք են բոլոր իշխանությունների օրոք գտնվում մշակույթի առանցքում»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ Ձայնը». Մեկ թեստ, երկու մահ
- «Իմ Ձայնը». Սոցիալական ցանցերում Ծառուկյանի դեմ ամենաակտիվը աշխատում են ՀԱԿ-ի շրջանակները
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին