Իտալիան արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտք գործել երկիր, Հայաստանն այդ թվում է
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, լսելով այդ երկրի արտաքին գործերի, ներքին գործերի ու տրանսպորտի հարցերով նախարարներին, հրաման է ստորագրել՝ արգելելով 13 ռիսկային երկրներից քաղաքացիների մուտքը երկրի տարածք։
Իտալական աղբյուրի փոխանցմամբ, Իտալիա չեն կարող այցելել նաև այն մարդիկ, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում այցելել են այդ երկրներ։
Արգելված երկրներն են Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պետուն, Դոմինիկյան Հանրապետությունը։
«Աշխարհում համաճարակն իր ամենադաժան փուլում է: Մենք չենք կարող չեղարկել իտալացիների՝ այս ամիսների ընթացքում կրած զոհաբերությունները», - ասել է Սպերանզան։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում