Լիբանանահայ լրագրող Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ «Թուրքիայի դեմ վիրավորական արտահայտություններ անելու համար»
Լիբանանի դատախազությունը լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել և գործը ուղարկել դատարան։ Այս մասին, regionmonitor-ի փոխանցմամբ, հայտնում է Լիբանանի պետական NNA լրատվական գործակալությունը։
Նա մեղադրվում է «Թուրքիայի դեմ վիրավորական արտահայտություններ անելու մեջ»։
Նշվում է, որ Հարությունյանի դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 8-ին։
Հիշեցնենք, որ լիբանանցի փաստաբան Մուհամմադ Զիյադ Ջաաֆիլը Հարությունյանի դեմ հայց էր ներկայացրել դատախազություն։ Փաստաբանի բողոքի հիման վրա դատախազությունը հետաքննություն էր սկսել։
Լրագրողն իր վարած թոք-շոուի ժամանակ, քաղաքական գործիչներից մեկի հետ տարբեր թեմաներ քննարկելիս խոսել է նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, ինչից հետո նա հայտնվել է Թուրքիայի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք ծայրահեղականների սպառնալիքների թիրախում:
Կասկածելի այդ անձինք ոչ միայն պաշտպանել են Էրդողանին ու Թուրքիան՝ իրենց համարելով Օսմանյան կայսրության հետևորդներ ու ժառանգորդներ, այլ նաև ավելի հեռուն գնալով արդարացրել են Օսմանյան կայսրության հակահայ քայլերն ու Ցեղասպանության փաստը:
Լայն քննարկումներ են ծավալվել թվիթերյան հարթակում, որտեղ վարած անպարկեշտ խոսակցություններով չբավարարվելով, այդ անձինք և Թուրքիայի հետ որոշ կապեր ունեցող անհատները, խմբեր կազմելով, հասել են հեռուստաընկերության փողոց և հայերի հասցեին անպարկեշտ վանկարկումներ կատարելով, պարզել են Թուրքիայի դրոշները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին