«Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տուրի` hուլիսի 14-ին նախատեսված «Լոռի ՖԱ» - «Արարատ» հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:
Հայտարարության մեջ նշված է. «Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև Արարատ ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները