Պաոլո Սորենտինոն ֆիլմ է նկարահանում հավանաբար Մարադոնայի մասին
Իտալացի կինոռեժիսոր և սցենարիստՊաոլո Սորենտինոն լիամետրաժ ֆիլմ է նկարահանում Netflix-ի համար։ Նախագիծը ստացել է «Աստծո ձեռք» անվանումը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմից մանրամասներն չեն հայտնում, բայց մասնագետները ենթադրում են, որ այն հնարավոր է նվիրված լինի Դիեգո Մարադոնային՝ «Նապոլի» ակումբի լեգենդար ֆուտբոլիստին, ով ստացել է «Աստծո ձեռք» կեղծանունը։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվելու են իտալական Նեապոլի քաղաքում։
Ռեժիսորն ասել է, որ «Աստծո ձեռքը» անձնական գործ է, անհոգ և միևնույն ժամանակ դրամատիկ մթնոլորտով: