Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը. կոչեր Հանրապետության Հրապարակում
Քաղաքացի Միքայել Մարգարյանը Հանրապետության հրապարակում ակցիա է անում, որի ժամանակ ավտոմեքենայով պտտվում է հրապարակում և բարձրախոսով կոչ է ուղղում իշխանությանը, ոստիկաններին և քաղաքացիներին։
Վերջինս հորդորում է, որ կառավարությունը չանտեսի հասարակ քաղաքացու խոսքը, նրա խնդրանքը և դուրս գա հանդիպման, լսի իրենց խնդիրների մասին:
Շարժման ընթացքում բարձրախոսերով միացվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնին նման կոչերի ձայնագրություն, որում իբր նա կոչ է անում. «Կրիր դիմակ՝ փակիր բերանդ: Կրելով դիմակ՝ դուք նպաստում եք տնտեսության զարգացմանը: Կրեք նաև «Դուխով» գլխարկներ՝ հայրենիքը ձեզ չի մոռանա: Հայաստանի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը կործանման եզրին է, եթե դուք չկրեք դիմակ՝ ձեր գլխին կգա մահակ: Կրիր դիմակ՝ փրկիր կյանքեր: Կրիր գլխարկ՝ փրկի մազեր: Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը… Օսիպյանը չէ՞ ոստիկանապետը…»:
Ոստիկանությունը կանգնեցրեց մեքենան: Փաստաթղթերը ստուգելուց հետո ոստիկանության գնդապետը հայտնեց, որ այն դիտում է հավաք և կոչ արեց դադարեցնել և դուրս գալ հրապարակից, հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կկիրառվեն:
Միքայել Մարգարյանի հիմնավորման խնդրանքին՝ գնդապետը պատասխանեց, որ բարձրախոսներով հանրությանը հուզող հայտարարություններ են արվում:
Ակցիա իրականացնողը ուղիղ եթերում նկատեց, որ հավաք չի եղել, ինքը ոչ մի հակահամաճարակային միջոցառման կետ չի խախտել և ենթադրեց, որ փաստացի Արսեն Թորոսյանը իրավունք ունի իրենց սպանելու, իսկ իրենք իրավունք չունեն այդ ամենը բարձարաձայնել:
Վերջինիս ֆիքսեց, որ ոչ թե արտակարգ դրությունն է խնդիրը կամ համաճարակի տարածումը, այլ խնդիրը իրենց խոսքը բարձրաձայնելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան