Ըստ ԱՀԿ-ի՝ նույնիսկ վաղը կարող է բռնկվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչն ասել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է բռնկվել նույնիսկ վաղը, եթե բոլորը թուլանան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսումներ անել, քանի որ COVID-19- ի տարածման վրա ազդում են բազմաթիվ գործոններ:
Միևնույն ժամանակ, Վույինովիչը շեշտել է, որ եթե մարդիկ հետևեն կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումներին, ապա մեծապես կնվազի հիվանդության երկրորդ ալիքի ռիսկը: Դրա համար պետք է բժշկական դիմակներ օգտագործել, ձեռքերը կանոնավոր լվանալ և սոցիալական հեռավորություն պահել։
Ըստ նրա, հակահամաճարակային միջոցառումներին հետևելու դեպքում կարելի է նույնիսկ մտածել զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք է
- ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
- Եվրոպակական երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները