Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլաղ գյուղ դեղձ գնելու համար մեկնած Հայաստանի քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել են Գուրջաանիի հանրային առողջապահության կենտրոնում:
Նշվածը երկրի մասշտաբով ընդգրկված է արձանագրված հինգ նոր դեպքի ցանկում:
Ավտոմեքենայի վարորդը սկզբում թեստավորվել է սահմանին, սակայն այն ժամանակ թեստը ցույց է տվել բացասական պատասխան:
Վարակվածն այս պահի դրությամբ գտնվում է Բոճորիշվիլու անվան կլինիկայում:
Չումլաղ գյուղում աշխատում են համաճարակաբանները և փորձում պարզել վարորդի հնարավոր շփման շրջանակը:
Մասնագետների մեկնաբանմամբ, խոսքը վերաբերում է ներկրված դեպքին և փաստացի, անհնար է պարզել վարակման աղբյուրը:
Մանրամասների վերաբերյալ նախատեսված է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլու մամլո ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան