Հասարակություն 12:30 10/07/2020 Հայաստան

«Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո»

Երևանի Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց հիման վրա «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախորդ շաբաթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ասուլիսում այս մասին հայտարարեց այդ կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։

Նա հույս ունի, որ պատշաճ իրավական ընթացակարգով տեղի կունենա հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստումը։ 

«33-րդ թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսվել է 2006-2007 թվականին, 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով հանրային գերակա շահ է հռչակվել, սակայն ծրագիրը չի իրականացվել, ծրագիրը ձախողվել է։ Այս ընթացքում քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ են հնչել, որ իրացման  ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է։

Այս ամենից հետո 2018 թվականի մարտին դարձյալ տարածքը հռչկավում է  գերակա հանրային շահ, ձեռք բերող ճանաչվում է մի ընկերություն, որի հիմնադիրը նույն էդուարդ Մելիքյանն է, նախկին արդեն չիրականացված ծրագրերով ներգրաված կազմակերպությունների հիմնադիրը։ Կառավարությունը հրաժարվում է  հրապարակել այսօրվա դրությամբ այն ֆինանսական երաշխքիները,  որոնք տվել են կազմակերպությունները  որպես ծրագրի իրակացման երաշխիք։ Այս գործընաթներից ելնելով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմներում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ։

Մասնավորապես քաղաքաշինության պետական կոմիտեն, որը պետք է իրականացներ մրցույթեր քաղաքաշինական լավագույն լուծումներով  տարածքի կառուցապատում իրականցնելու համար, որևէ քայլ չի ձեռնարկել այս տեսանկյունից, կառավարությունը որևէ ձևով չի արձագանքել համապատասխան կազմակերպության պաշտոնական անփութությանը։ Այս գործընթացներից ելնելով՝ այսօր պետք է կառավարությունն ամեն ջանք գործադրեր որպեսզի այդ գործընթացները լիներ թափանցիկ, դրանում ներառված չլինեին  նախկինում  կոռուպցիոն գործարքներում ընդգրկված կազմակերպություններ, այնինչ տեսնում ենք հակառակ գործընթացը»,- մանրամասնեց Հ. Մարտիրոսյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ մեծ սպասումներ չունի իրավապահ մարմիններից։ Նրա խոսքով, իրեն վրդովվեցրել է իշխանությունների վերաբերմունքը, մասնավորապես այն արձագանքները, որ՝  «ուր է այնտեղ մշակութային արժեք, այնտեղ սարայներ են»։

«Այդ արտահայտությունը ես լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած։ Ինչի՞ հետ  են համեմատում ու ասում, որ, օրինակ, Երևանի 100 տարվա պատմություն ունեցող շինությունները դրանք սարայրներեն։ Եթե համեմատում են նորադուրսպրծուկ օլիգարծների տների հետ, այո, սրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, դռների ոսկեզօծ բռնակներ»,- նշեց իրավապաշտպանը։

«Ֆիրդուս» հիշողության գրքի համահեղինակ, գլխավոր խմբագիր, Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանն ասաց, որ երկար տարիներ հետազոտել է այս թաղամասը, աշխատել բնակիչների, տարբեր մասնագետների հետ՝ հասկանալու այս թաղամասի ինքությունը, պատմությունը։ Նրա խոսքով, այստեղ կան ոչ միայն ինքնաշեն, այլ ճարտարապետների կողմից նախագծված շինություններ,  կա կոնստրուկտիվիզմի շենք, որը երբեք չի ունեցել ոչ մի խնամք։

«Մարդու իրավունքների հետազոտության» կենտրոնի գործադիր տնօրեն  Անահիտ Սիմոնյանն ասաց, որ իրենք խոսում են ոչ թե մեկ թաղամասի մասին, այլ խոսում են քաղաքականության, պետության մոտեցման մասին։

«Եթե պետությունը և պետական ատյաններն իրենց որոշումները կայացնելիս պետք է առաջնորդվեն  կառուցապատողի շահերի պաշտպանությամբ, այն էլ այնպիսի կառուցապատողի, որի հետ  մի շարք խնդիրներ կան՝ կոռուպցիոն ռիսկերի մի շարք կասկածներ, գործընթացների անօրինակություն, սա չի կարող հանդիսանալ Հայաստանի կառավարության կողմից առաջադրվող քաղաքականության գիծ»,- նշեց նա։

Ա. Սիմոնյանի խոսքով, պետությունը պետք է ունենա քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը բխում է  բավարար բնակարանային պայմանների ապահովման իրավունքից, բավարար սոցիալական  պայմանների և սոցիալական պաշտպանության իրավունքից, մշակութային իրավունքների պաշտպանությունից։ Նա ընդգծեց, որ քաղաքաշինությունը բիզնես չէ, պետական քաղաքականության շատ կարևոր ոլորտ է, առնչվում է  մարդու մի շարք իրավունքների հետ։

Ա. Սիմոնյանն ասաց, որ նամակ են ուղղել պատգամավորներին, ԱԺ հանձնաժողովներին, քանի որ ԱԺ յուրաքանչյուր հանձնաժողով այստեղ անելիք ունի։ 

«Կառավարությանը կոչ եմ անում այս գործընթացի իրավունքահենքությունը և մարդակենտրոնությունը վերականգնել, որովհետև այսպես չի կարող շարունակվել։ Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո», -նշեց նա։

Արվեստագետ, թաղամասի բնակիչ Արա Շահումյանն ասաց, որ բոլորն են մասնակցել թավշյա գործողություններին, հույս են ունեցել, որ պետք է կառուցեն իրավական երկիր։ 

«Պետությունը 200 միլիոնի համար, առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո այսքան մարդկանց անհանգստացնի ու նորից այդ անարդարության ալիքը պահի այս բարձունքի վրա, աբսուրդ է»,- նշեց նա։  

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}