Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ստորագրել է համաձայնագիր իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ՝ COVID-19- ի դեմ հնարավոր պատվաստանյութը ԱՄՆ սահմաններից մատակարարելու մասին: Այս մասին գրում է Reuters-ը:
ROVI- ն ձեռք կբերի նոր արտադրական գիծ և սարքավորումներ` շշալցման և փաթեթավորման, ավտոմատ տեսողական ստուգման և պիտակավորման համար, ինչպես նաև վարձելու է ավելի շատ անձնակազմ` աջակցելու միլիոնավոր դոզանների արտադրությանը:
ԱՄՆ-ում Moderna-ն առաջին պատվաստանյութերից է՝ փորձարկված մարդկանց վրա, դեռևս մայիս ամսին:
Ընկերությունն ակնկալում է սկսել վերջին ստադիայի փորձարկումներն այս ամսվա ընթացքում:
Ավելի վաղ, ընկերությունը պայմանագրեր է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ արտադրությունը մեծացնելու համար միջոցներ հատկացնելու, ինչպես նաև շվեյցարական դեղագործական արտադրող Lonza Group AG-ի հետ՝ 10 տարվա համագործակցության մասին:
Ակնկալվում է արտադրություն՝ սկսած 2021 թվականից, տարեկան 500 միլիոն դեղաչափ և 1 միլիարդ դոզա:
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի առաջին փորձարկումները դրական արդյունք են տվել
- ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը Սենատում խոսել է Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի մասին
- Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքներին
- Նուբար Աֆեյան․ Ժողովուրդը պետք է վարժվի, այլ ոչ թե հաղթահարի կորոնավիրուսը
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան