Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի իշպանություններին։
Նշվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում մեգապոլիսում հաստատվել է COVID-19-ի 243 նոր դեպք։ Մինչդեռ նախօրեին հիվանդության հաստատված դեպքերի թիվը 206 էր։ Նշվում է, որ դեպքերի նման թիվ Տոկիոյում ապրիլից հետո առաջին անգամ է գրանցվում։
Իշխանությունները դեպքերի նման թվով աճը վերագրում են պրեֆեկտուրաների միջև տեղաշարժի սահմանափակումների վերացմամբ, ինչի արդյունքում ավելացել է այլ մարզերից հյուրերի թիվը, ինչպես նաև գիշերային աշխատանքի վերսկսումը, որի ընթացքում քաղաքացիները դիմակներ չեն դնում և չեն պահում սոցիալական հեռավորություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան