Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է Ղազախստանում նոր վտանգավոր վարակի մասին
Ղազախստանում Չինաստանի դեսպանությունը իր կայքում տեղադրել է նախազգուշացում Չինաստանի քաղաքացիների համար, որ իբր հանրապետությունում տարածվում է վտանգավոր վարակ, որն առաջացնում է նոր տիպի թոքաբորբ: Այս մասին գրում է interfax-ը։
Դեսպանությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների տեղեկությունները, պնդում է, որ հունիսի կեսից ի վեր Աթիրայի, Ակտոբեի և Շիմկենտի շրջաններում այս տեսակի թոքաբորբի դեպքերը «զգալիորեն աճել են»: Միևնույն ժամանակ, ասվում է, որ «նոր և դեռևս չբացահայտված թոքաբորբի տեսակից» մահացության մակարդակը «զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից»:
Դեսպանատանը պնդում է, որ այսօր Ղազախստանի այս շրջաններում գրեթե 500 մարդ է վարակված, ավելի քան 30 մարդու վիճակը գնահատվում է կրիտիկական: Այն հավելում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ղազախստանում թոքաբորբից մահացել է 1,772 մարդ, հունիսին մահացել է ընդամենը 628 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ, և այս տեսակի վիրուսի ուսումնասիրությունները դեռևս արդյունք չեն տվել:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է մի շարք չինական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել:
«Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ղազախստանում մինչ այժմ հաստատվել է COVID-19 վարակի 53 021 դեպք, վերականգնվել է 31 277 մարդ, մահացել է 264-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան