Հրապարակ. Խնդիրներ ունեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում խնդիրները դեռ անցած տարվանից են. Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որն ստորագրվել է 2005-ին և 2 տարին մեկ պետք է վերաստորագրվի։ Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։
Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, և որևէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասաց մեր աղբյուրը:
Ինչո՞ւ․ վա՞խն էր Ռուսաստանից, թե՞ այլ պատճառ կա։ «Կդժվարանամ ասել։ Անցած տարի գուցե ինչ-որ մտավախություններ կարող էին լինել Ռուսաստանից` գումարած ՆԱՏՕ-ի դժգոհությունը Սիրիա զորամիավորում ուղարկելու մասով, բայց ՆԱՏՕ-ն փորձում էր ստանալ նոր փաստաթուղթ։ Պատճառը, ըստ ամենայնի, իշխանությունների անպատասխանատու մոտեցումն է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան