Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը
Տեղական իշխանությունները հերքել են տարածված տեղեկությունները, ըստ որոնց Թեհրանի արևմտյան մասում տեղի է ունեցել պայթյուն: IRIB պետական հեռուստառադիոընկերության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:
Մինչ այդ հաղորդվել էր, որ պայթյուն էր լսվել է Թեհրանի արևմուտքում: Հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով սոցիալական ցանցերի տվյալները, նշել էր, որ Թեհրանի նահանգի Կոդս քաղաքում տեղի է ունեցել հոսանքազրկում:
«Ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել Կոդ քաղաքում, կամ նույնիսկ Հերմդերայում»,- ասել է Կոդսի շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառը տեղի հիվանդանոցներից մեկում արձանագրված անսարքությունն էր, այն տևել է հինգ րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան