Խախտումների նվազում են, սակայն ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցերը շարունակում է
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առևտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Ուժեղացված հերթական ստուգայցը փաստում է՝ անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։
Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։ Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։
Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան