ԳԹԿ. Երկարաձգվել է «Մաթեմատիկա» առարկայի գնահատականի բողոքարկման ժամկետը
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում, որ հուլիսի 6-ին «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություն հանձնած դիմորդների գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել՝ ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն:
Միաժամանակ հայտնում են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00:
Հիշեցնենք՝ երեկ ԳԹԿ-ն տեղեկացրել էր, որ ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել «Մաթեմատիկայի» միասնական քննության արդյունքները:
Միանսական քննությունը կայացել են հուլիսի 2-8-ը։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները
- «Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան