Կրթություն, գիտություն 14:36 10/07/2020 Հայաստան

Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախ խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այդ նպատակով ZOOM հարթակում տեղի է ունեցել վեբինար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, որի ընթացքում փոխնախարարը հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 500 ուսուցիչների ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը նախաձեռնել է քննարկումը, քանի որ կարևորում է ուսուցիչների հետ անմիջական հաղորդակցությունը և ցանկանում է հետադարձ կապի միջոցով լսել մանկավարժական հանրույթի հնչեցրած առաջարկություններն ու դիտողությունները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, հետևաբար, ունեն առնվազն մի քանի տարի՝ այն փորձարկելու և անհրաժեշտ լրամշակումներ կատարելու համար։

«Այս ժամանակահատվածն օգտագործելու ենք ուսուցիչների վերապատրաստման և անհրաժեշտ ուսումնական նյութերի պատրաստման համար, և, առհասարակ, բոլոր փոփոխությունների նպատակն է հնարավորինս աջակցել ուսուցիչներին և նպաստել, որ սովորելու միջավայրը դառնա առավել արդյունավետ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները, որոնք, ըստ նախարարի տեղակալի, կտան շատ հարցերի պատասխաններ, ինչպես նաև լսելի կդարձնեն ուսուցիչների կարծիքը:

Առցանց հանդիպմանը նա նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք հանրության շրջանում առավել շատ են քննարկվում։

Դրանցից մեկը վերաբերում է Հայոց լեզվի և հայ գրականության դասաժամերին։

«Չափորոշչի նախագիծն առաջարկում է առարկայացանկի ձևավորման սկզբունքների փոփոխություն և, մասնավորապես, հնարավորություն է տալիս, որ դպրոցներն առավելագույն ժամաքանակի շրջանակում, ըստ տոկոսային միջակայքերի, այն համամասնությամբ ձևավորեն ուսումնական պլանը, որը հարմար կգտնեն: Սակայն, միաժամանակ ապահովել ենք, որ բոլոր բնագավառները ներկայացված լինեն և պետական բաղադրիչի շրջանակում սահմանելով 4 պարտադիր առարկաներ՝ երաշխավորել ենք դրանց անհրաժեշտ ծավալով ուսուցումը դպրոցում: Հայոց լեզուն և հայ գրականությունը, ինչպես նաև հայոց պատմությունն այդ առարկաների ցանկում են: Ըստ չափորոշչում տրված հաշվարկի մեխանիզմի՝ հայոց լեզվի ժամերը ոչ միայն չեն կրճատվում, այլև, ընդհակառակը, գործող չափորոշչի համեմատ՝ ավելանում են»,-նշել է Ժ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ եթե գործող չափորոշչով տարրական դպրոցում մայրենի լեզվի համար հատկացված դասաժամերը 650 են, ապա նոր չափորոշչով դրանք տարեկան հասնելու են մինչև 718 ժամի, գործող չափորոշչով միջին դպրոցում դրանք 850 են, նոր չափորոշչով՝ 893, ավագ դպրոցում 500 են, նոր չափորոշչով՝ 571։

Եթե գործող չափորոշչով պետական դպրոցները ֆինանսավորվում են միջինացված ժամաքանակով, ապա նորով՝ առավելագույն ժամաքանակով։ Սա նշանակում է, որ դպրոցը կունենա հնարավորություն ավելի ընդայնված ֆինանսավորում իրականացնելու ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակներով և դրանում կկարողանա ներառել անհատական բաղադրիչը, հետազոտական աշխատանքները և նախագծային ուսուցումը։

Փոխնախարարն անդրադարձել է նաև ՆԶՊ առարկային՝ ընդգծելով, որ ըստ չափորոշչի նախագծի՝ ուսումնական բնագավառի անվանման փոփոխություն տեղի չի ունեցել. 2010 թ.-ից այն արդեն իսկ կոչվել է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

«Այսինքն՝ բացի տվյալ առարկայի բովանդակության բարելավման և միջառարկայական կապերի ավելի սերտ ձևավորման փոփոխությունից, այլ փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային՝ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ նոր չափորոշչի նախագծով առաջարկվում է հանրակրթության վերաբերյալ ամբողջական մոտեցումների փոփոխություն:

«Հայրենագիտություն բնագավառի սահմանման մեջ հստակ ներառելով հայոց եկեղեցու դավանանքի ճանաչումն ու արժևորումը, բնականաբար, այդ բովանդակությունը միանշանակ պահում ենք դպրոցում: Առանձին առարկաների կամ ինտեգրված ուսուցման տեսանկյունից հստակ է, որ 5-6-րդ դասարաններում հայրենագիտությունը կներկայանա ինտեգրված ուսուցմամբ, իսկ 7-12-րդ դասարաններում դպրոցը կկարողանա ձևավորել սեփական մանկավարժական մոտեցումը»,-նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ հայոց պատմության և հասարակագիտության ժամաքանակը եթե գործող չափորոշչով միջին դպրոցում 612 է, ապա նոր չափորոշչի նախագծով՝ 1190, եթե ավագ դպրոցում գործող չափորոշչով 578 է, ապա նոր չափորոշչի նախագծով 734:

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ուսուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ավագ դպրոցների դերի ու նշանակության, դպրոցի տնօրենի պաշտոնավարման տարիքի, վերապատրաստումների բովանդակության, դասարանի կազմի խտության, բարեփոխումների համար համարժեք ֆինանսական միջոցների ներդրման, կրթական քաղաքականության տեսլականի, հեռավար կրթության և ներառական կրթության հմտությունների կատարելագործման, ուսուցչի դրույքաչափի, նոր չափորոշչի համապատասխան դասագրքերի հրատարակման և այլ խնդիրների:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}