ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մի քանի նամակ են ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը։ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը խնդրում է քրիստոնեական մշակույթի հնագույն հուշարձանը չվերածել մզկիթի։ Այս մասին գրում է news.ru կայքը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը:
Կազմակերպության անդամները Թուրքիային են դիմել մի շարք նամակներով, որոնցով մտահոգություն են հայտնում տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Անկարային այդ թեմայով երկխոսել:
Կազմակերպությունը նշում է, որ այդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պետք է ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և, անհրաժեշտության դեպքում, Համաշխարհային ժառանգության կոմիտեից պահանջի անցկացնել ստուգում։
Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։
Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին