«Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ.Գրիգորյան
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնեով, որ Երևանում «Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ:
«Անարդյունավետության պատճառով ԱՀԿ-ի ցուցումով փորձարկումից հանած Պլակվենիլ դեղամիջոցը շարունակվում է կիրառվել Հայաստանում` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի խախտումով, քանի որ դեղի վրա դեղի անվանումը գրված է անհասկանալի հիերոգլիֆներով:
Չնայած առողջապահության նախարարի հունիսի 30-ի հրամանին, (որով պլակվենիլը հանվել է բուժման սխեմաներից) Երևանում այսօր այդ դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ»,- գրել է բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան