Ռուսաստանը կարող է սկսել օդային հաղորդակցությունը 13 երկրների հետ
Ռոսպոտրեբնադզորն առաջարկում է միջազգային թռիչքների վերսկսման առաջին փուլում բացել սահմանները 13 երկրների քաղաքացիների համար: «Բացված» երկրների ցանկում ներառվել են եվրոպական 9 երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Նորվեգիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, ինչպես նաև Չինաստան, Վիետնամ, Շրի Լանկա և Մոնղոլիա: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 27-ին Ռուսաստանը դադարեցրել է միջազգային չվերթները: Հունիսի սկզբին Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը առաջարկեց, որ սանիտարական սահմանափակումները վերացնելու համար պատասխանատու Ռոսպոտրեբնադզորը հուլիսի 15-ին մասամբ բարձրացնի «օդային վարագույրը», բայց միևնույն ժամանակ ծանուցեց օդանավակայաններին և ավիաընկերություններին՝ երկիր մուտք գործելու արգելքը երկարացնելու մասին մինչև օգոստոսի 1-ը:
Նույնիսկ եթե Ռուսաստանի կառավարությունը համաձայնվի առաջարկվող ցուցակի հետ, վստահություն չկա, որ նշված երկրները պատրաստ կլինեն պատասխանել: Հուլիսի 1-ից Եվրամիությունը իր սահմանները բացեց 15 երկրների քաղաքացիների համար: Ընտրությունը ընկավ այն պետությունների վրա, որտեղ համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար վատ չէ, քան ԵՄ-ում: Ռուսաստանն այս ցուցակում ընդգրկված չէր՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի հետ միասին:
Հատկանշական է, որ Ռոսպոտրեբնադզորի առաջարկած ցուցակում չկան ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Եգիպտոսը, որն իր սահմանները բացեց օտարերկրացիների համար հուլիսի 1-ից, և Թուրքիան: Վերջինս պատրաստակամություն հայտնեց ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին հուլիսի 15-ից:
Հիշեցնենք նաև, որ օրերս ՌԴ պաշտոնյաներն հայտարարել էին, որ ԱՊՀ երկրների հետ օդային հաղորդակցությունը կբացվի ավելի վաղ, քան մյուս միջազգային չվերթները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան