Ճարտարապետ. Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը
Ճարտարապետ, պատմաբան, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Սերգո Տոնոյանն այն կարծիքին է, որ թեև Խորհրդային միությունն արդեն չկա, սովետական մտածողությունը փոխվել է, սակայն քաղաքապետարանում, քաղաքաշինության կոմիտեում շարունակվում է դեռ սովետական աշխատելաոճը՝ «մշակենք այդ տարածքի համար գենպլան, հետո փոխենք, հետո գտնենք ներդրումներ»։
«Իրականում ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանությունները լավ էլ գիտակցում են այդ փոփոխությունը, պլանային տնտեսության մտածելակերպը շարունակում են արդեն մասնավոր բիզնեսի ու գերակա շահի անվան տակ անցկացնել։ Սա է խնդրի ակունքը։ Այն մտածողությունը, որ այս տարածքը պետք է քանդվի, սովետական մշակված քաղաքականության հետևանք է»,- ասուլիսում ասաց Ս. Տոնոյանը՝ խոսելով Երևանի Ֆիրդուս թաղամասի կառուցապատման շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Նա մեկ այլ դիտարկում էլ արեց. «Ինչո՞ւ է մեկ մարդ կամ մեկ կառույց որոշում այն հայեցակարգը, խոսքը նախագծի մասին է, ոչ թե դա արվում է ավելի լայն գործիքակազմի կիրառման ձևով։ Խոսքը Նարեկ Սարգսյանի (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար) մասին է։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին որ տեսնեք, հարցրեք, թե ինչ պարբերությամբ է հանդիպում Նարեկ Սարգսյանի հետ, ինչ են քննարկում։ Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը»։
Ըստ նրա, Ֆիրդուսի կառուցապատման նախագիծն էլ է նրա առաջարկած կոնցեպտը։
«Զրկել բոլորին՝ մասնագիտական համայնքին, միջազգային կազմակեպություններին, որ առաջարկվի բնակիչների, նաև քաղաքի համար ավելի լավ նախագիծ, քաղաքի կենտրոնում շատ կարևոր հանգույց է և պատահական նախագծի անցկացումն անթույլատրելի է»,- ասաց ճարտարապետը։
Նա հայտնեց, որ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կներկայացնի նախագծային մրցույթի փաթեթ, կփորձեն մրցույթ անցկացնել ու հնարավորություն տալ մասնագիտական համայնքին ներկայացնել առավել օպտիմալ նախագիծ։
Ս. Տոնոյանն ընդգծեց, որ այս պահին իրականում չկա նախագիծ. «Սա էլ է մեծ թյուրիմացություն։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ կա հաստատված նախագիծ քաղաքապետի ստորագրությամբ, գլխավոր ճարտարապետի հավանությանն արժանացած։ Կա այն կոնցեպտը, որը ժամանակին մշակել էր Նարեկ Սարգսյանը, որի հիման վրա փորձում են նախ և առաջ կատարել օտարման գործընթացը, հետո սկսեն մտածել կոնկրետ այդ առաջարկի ձևափոխված տարբերակները։
Նարեկ Սարգսյանի գործունեությունը շատ պարզ երևում է մեր քաղաքում, հանրապետությունում։ Լավ կլիներ, որ նոր իշխանությունները ոչ թե շարունակեին համագործակցել նրա հետ, այլ առնվազն գնահատական տային անցած երկու տասնամյակի գործունեությանը ու նոր առաջ շարժվեին»։
Հարակից հրապարակումներ`
- «Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո»
- Նամակ Փաշինյանին. Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները
- Ինչպե՛ս տնտեսապես ձեռնտու մոդելով կառուցապատել Ֆիրդուսի թաղամասը՝ հիմնականում պահպանելով այն. aravot.am
- Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- ԿԳՄՍ փոխնախարարը դեմ է Ֆիրդուսի կառուցապատման նախագծին
- «Իմ քայլ»-ը կքննարկի Ֆիրդուսի թաղամասի հարցը
- Պատճառաբանությունը տարիներով նույնն է՝ «քանդում ենք, որ հետո վերականգնենք»
- Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին