Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը չի խանգարի, որպեսզի բոլոր ցանկացող զբոսաշրջիկներն այցելեն այն։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։
Նա նշել է, որ Ստամբուլի բոլոր հիմնական մզկիթները, ներառյալ Կապույտ, Սուլեյմանեի մզկիթները, բաց են ինչպես այցելուների, այնպես էլ պաշտամունքի համար։
«Սուրբ Սոֆիան բացելով աղոթելու համար՝ որևէ կերպ չի ազդի զբոսաշրջիկների և այցելուների վրա։ Մեկը չի հակասում մյուսին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին