Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան Սելամի Քարամանը, որը Թուրքիայի Պետական խորհուրդ դատական հայց էր ներկայացրել տաճարի կարգավիճակի վերանայման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դատարանին ներկայացրել էինք որպես նախադեպ Քարիի մզկիթի գործը (Ստամբուլի Բյուզանդական եկեղեցին, որը թանգարանի կարգավիճակ ուներ 1948 թվականից մինչև 2019 թվականը): Դատարանը ընդունեց այն: Այսպիսով, ըստ օրենքի, գործող որոշումը պետք է ուժի մեջ մտնի 30 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող իրավական պրակտիկայում՝ այս դեպքում 30-օրյա ժամանակահատվածը կարող է անհրաժեշտ չլինել, ուստի որոշումը
կարող է ուժի մեջ մտնել առաջին օրվանից»,- ասել է նա CNN Turk-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ է համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Հիմա Սուրբ Սոֆիան կարելի է օգտագործել որպես մզկիթ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
- Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան