Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը
Եվրոպայում կրկին աճում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը։ Չնայած մի շարք շրջաններում իրավիճակը բարելավվում է՝ վարակը չի ցանկանում լքել եվրոպական մայրցամաքը: Իտալական Բերգամո քաղաքի հիվանդանոցներից մեկը, որը համաճարակի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքներից է, ասում են, որ սանիտարական ճգնաժամի սկիզբից ի վեր առաջին անգամ է, որ COVID-19-ով ոչ մի հիվանդ չի մնացել վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով իշխանությունները ժամանակավորապես արգելել են 13 երկրների քաղաքացիների մուտքը հանրապետություն: Դրանց թվում են Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիան և Հերցեգովինան: Իսկ իտալացիները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են արգելքի տակ հայտնված երկրներում, ստիպված կլինեն մեկուսանա 14 օր:
Ռումինիան անհանգստացած է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի ավելացմամբ: Մեկ օրվա ընթացքում վարակը հայտնաբերվել է ավելի քան 600 մարդու մոտ: Իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն պահպանել սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնները: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ռումինիան անցնում է «համաճարակի երկրորդ պիկով»: Բայց արտակարգ դրություն վերադառնալու հարց չկա:
Իսպանական Բալեարական կղզիների կառավարությունը որոշել է պարտադիր դարձնել ինքնավար համայնքի ամբողջ տարածքում դիմակներ դնելը․ այն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ: Ներկայումս կղզիներում գրանցվել է վարակի ինը փոքր օջախ: Առողջապահական ծառայությունները ասում են, որ բոլորը հսկողության տակ են:
Ֆրանսիայում և Հունաստանում իշխանությունները նշում են, որ մարդիկ հաճախ անտեսում են սանիտարական անվտանգության կանոնները: Հունաստանում, մի շարք երկրների հետ թռիչքների բացման հետ միասին, սկսեցին վերագրանցվել կորոնավիրուսի ներկրման դեպքեր, այդ թվում հարևան երկրներից: Աթենքը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարող է հայտարարվել նոր սահմանափակող միջոցների մասին: