10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի հիվանդության 557 նոր դեպք, 18 մահ, 709 առողջացած։ Մահացածների թիվը 723 է, որից 177-ը, ըստ ԱՆ-ի, մահացել են այլ հիվանդություններից։
Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:
Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 08.07.2020. Կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
- 07.07.2020. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- 06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
- 05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին