Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. հունիսին մայիսի համեմատ հագուստի գները նվազել են 2.0%-ով, կահույքինը, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 1.0%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.7%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.5%-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.4%-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 0.2%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահկարասունը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական զարդերի՝ 0.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, մաքրող, լվացող միջոցների 0.4%, գնաճ։
2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 1.7% գնանկում: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8% և 27.8%-ով։
Ըստ վիճակագրության, մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.2% հավելաճ։