Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր ռեկորդային թիվ է: Տեղեկատվությունը հայտնում է NBC News-ը՝ հիմնվելով սեփական դիտարկումների վրա, գրում է Ինտերֆաքսը։
Իրավիճակը առավել սուր է Կալիֆորնիայում, Ֆլորիդայում, Տեխասում և Ջորջիայում, այս նահանգներում գերազանցել է օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերի նախորդ բոլոր ռեկորդները:
Մասնավորապես, Կալիֆորնիայում օրվա ընթացքում ավելի քան 7,7 հազար դեպք է հայտնաբերվել: Այս նահանգի իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են վաղաժամկետ ազատել մոտ 8 հազար բանտարկյալի, որպեսզի կանխեն վիրուսների տարածումը նրանց և աշխատակիցների շրջանում:
Ֆլորիդայի հարավում շատ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում արդեն տեղեր չեն մնացել, քանի որ մեծ թվով մարդիկ ծանր վիճակում են:
Տեխասում նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ եթե մոտ ապագայում էլ թվերը շարունակի մնալ նույնքան մեծ, ապա պետությունը կդիտարկի մեկուսացման վերադառնալու հնարավորությունը:
Ջորջիայում նախորդ օր հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 4,4 հազար դեպք:
ԱՄՆ-ում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 3 միլիոն վիրուսակիր, և ավելի քան 132 հազար մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան