Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած կա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միքայել Պ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Վահե Ո․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան