Ախալցխայում հայերը պայքարում են իրենց արոտավայրերից եկվորներին դուրս հանելու համար
Ախալցխայի հայ ֆերմերները զայրացած են, իրենց պատկանող արոտավայրեր ուրիշներն են եկել ու վրաններ կապել։ Նրանք բողոքի ցույց են արել, ինչից հետո եկվոր հովիվները որոշել են հեռանալ։
Akhaltskha.net- ը գրում է, որ գյուղացիների արոտավայրերի եկվոր հովիվների ոչխարի մի մասը կհեռացվի վաղը, իսկ մյուսը` մի քանի օրից։ Այսպիսի պայմանավորվածության են եկել եկվոր հովիվները հայկական գյուղերի ֆերմերների հետ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները բարձրացել են իրենց արոտավայրեր ինքնուրույն ցրելու ոչխարներին։
Տեղում մոբիլիզացբած են եղել նաև ոստիկաննական խմբեր ինչպես ներկա էին ներկայացուցիչներ քաղաքապետարանից։ Տեղացիների խոսքերով Վրաստանի ուրիշ շրջաններից Ախալցխա եկած հովիվները հասկացել են կատարվածի լրջությունը և ինքնուրույն սկսել են քանդել իրենց վրաններից մի քանիսը որպես ապացույց, որ իրենք հեռանում են հայկական գյուղերին պատկանող արոտավայրերից։
«Վաղը մի մասը կհեռանա իսկ մի քանի օրից մնացած ոչխարներին էլ կտանեն մեր շրջանից։ Մենք շատ լուրջ էին տրամադրված նույինիսկ ոստիկանները հասկացան, որ դրությունը լուրջ է։ Նրանք մեզ են խնդրել, որ վաղը առավոտյան ժամը 6:00-իմ գնանք օգնենք իրենց ոչխարներին տեղափոխելու գործում, որպեսզի կարողանան թողնել մեր արոտավայրերը»,-ասել է տեղացի ֆերմերներից մեկը։
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան