Բրիտանական թանգարանի և Samsung-ի համատեղ ծրագիրը երեխաների և երիտասարդների համար
Samsung Electronics ընկերությունը Բրիտանական թանգարանի հետ համատեղ ներկայացնում է համավարակի ու ամառային արձակուրդների շրջանում տանը գտնվող երեխաների ու երիտասարդների համար կրթական առցանց ծրագրերի շարք։
kulturomania.ru-ն գրում է, որ «Աշխարհի շուրջ մեկ օրով» կրթական ծրագիրն այսօրվանից հասանելի են անվճար Samsung KX-ի կայքում։
Ծրագրի շրջանակում երեխաները կտեղեկանան աշխարհի ամենահայտնի ճարտարապետական օբյեկտների մասին։
Նշվում է, որ շարքի յուրաքանչյուրը մասում ներկայացնելու են տարբեր ճարտարապետական շինություններ՝ ամրոցներ, մարզադաշտեր, հոգևոր կառույցներ և տներ։
Այս օբյեկները երեխաներին և երիտասարդներին կարող է ոգեշնչել ստեղծել իրենց սեփական նախագծերը, որոնք կարելի է ստեղծել նկարելու համար հատուկ առաջարկությունների, Minecraft-ի և այլ գործիքների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա