Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար:
Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Ford Focus-ը երթևեկել ժամում 703 կմ արագությամբ, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պորտալն այդ արագության ցուցանիշը բացատրել է արագաչափող տեխնիկայի անսարքությամբ: Այնուամենայնիվ, ոստիկանությանը չի զարմացրել նման մեծ արագությունը և այդ պատճառով էլ կին վարորդին տուգանել են 850 եվրոյով:
Տեղի ավտոճանապարհային կոմիտեի ղեկավար Ջովաննի Ստրոգոլոն խախտում կատարողին խորհուրդ է տվել չհամաձայնել տուգանքի վերացման հետ, այլ դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան