Քաղաքական 13:51 11/07/2020 Հայաստան

ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք». Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ

«Բարգավաճ Հայաստան»,  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը տարածել է գնահատական կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։

Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության: Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով:

Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։

Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում:

Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։

Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

1. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:
2. Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:
3. Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}