ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլը խոր ցավ է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար, որն ընդունվել է առանց նախնական երկխոսության:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խորապես ցավում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի իշխանությունների որոշման համար, որն ընդունվել է առանց նախնական երկխոսության»,-կազմակերպության տարածած հաղորդագրությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ուրբաթ օրը Թուրքիայի պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, ուժը կորցրած ճանաչեց Սուրբ Սոֆիան թանգարան վերածելու 1934 թ. որոշումը: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել:
Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է քրիստոնեական կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մայր տաճարը հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է եղել:
Օսմանցիների կողմից Կոստանդնուպոլիս գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453-ին տաճարը վերածվել էր մզկիթի, բայց 1934 թվականից ի վեր տաճարը, ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով դարձել էր թանգարան և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
- Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
- Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
- Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին