ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության ոստիկանության հաղորդագրությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր վաղ առավոտյան Հարավային Աֆրիկայի հանրապետությունում ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ մարդիկ են պատանդ վերցվել Զուուրբեկի հիսունականների միջազգային եկեղեցում ... Հինգ մարդու մահը հաստատվել է»,- ասվում է ոստիկանության Twitter-ի էջում տարածված հայտարարության մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել է 30 կասկածյալ, և առգրավվել է ավելի քան 25 միավոր հրազեն: Իրավապահները նաև հայտնել են, որ բանակցություններ են վարում հարձակվողների հետ, պատանդների քանակի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:
eNCA հեռուստաալիքի եթերում եկեղեցու ներկայացուցիչ Աբիել Վեսին ասել է, որ շենքում եղել է մոտ 200 մարդ:
«Կոպիտ ասած, 200 մարդ էր եկել եկեղեցի՝ այն մաքրելու և համապատասխան վիճակում պահպանելու համար»,- նշել է եկեղեցու ներկայացուցիչը:
Նրա խոսքով, զինված անձինք ցանկացել են գրավել եկեղեցին՝ այն ղեկավարելու շուրջ եղած վեճի պատճառով:
eNCA- ի թղթակիցն ասել է, որ պատանդներն արդեն ազատ են արձակվել: Ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան