Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 112 հազար 764.9 տոննա հաց, ինչը 2019թ-ի համեմատ նվազել է 1.2%-ով։
Նշենք, որ 2019 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 114 հազար 175.7 տոննա հաց։
Դրան զուգահեռ 32.2%-ով աճել է ալյուրի արտադրությունը։
Մասնավորապես, հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 79 հազար 903.9 տոննա ալյուր, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 60 հազար 435.5 տոննա։
Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա այս տարվա հինգ ամիսներին արտադրությունն աճել է 59.2%-ով՝ կազմելով 3 հազար 202.8 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին