Ի՞նչ գին կունենա «iPhone 12»-ը
Նոր «iPhone»-նները ավելի թանկ կլինեն, քան ներկայիս սերնդի «Apple» սմարթֆոնները, «Լենտա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի՝ 5.4 դյույմանոց մոդելի «iPhone 12»-ի գինը կկազմի 749 դոլար, ինչը 50 դոլարով բարձր է «iPhone 11»-ի բազային մոդելից։
Ամերիկյան ապրանքանիշի նոր սերնդի գնի բարձրացումը կապված է 5G տեխնոլոգիաների ներդրման և OLED մատրիցների օգտագործման հետ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ գների բարձրացումը չի ազդի պահանջարկի վրա, չնայած դա կբերի հակասությունների՝ «Apple»- ի «iPhone» փաթեթում անվճար պարագաներից հրաժարվելու պատճառով:
Վերլուծաբանը չի նշել, թե որքան կարժենան այլ շարքի համար նախատեսված սարքերը։
Լրագրողները ենթադրում են, որ «iPhone 12»-ի 6-դյույմանոց տարբերակi գինը կկազմի 799-ից մինչև 849 դոլար: Անհայտ է, որ գնի բարձրացումը կազդի «Pro» և «Pro Max» ապրանքանիշների թոփ մոդելների վրա, որոնք 2019 թվականին գնահատվել էին համապատասխանաբար 999 դոլարով և 1.099 դոլարով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան