Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի են ստանում»,- Տաթև համայնքի վարչական տարածքի ցորենի դաշտից ուղիղ կապով այսօր հայտնեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք ճիշտ էին, երբ ժամանակին խոսում էին գյուղացիներին վառելիքի, սերմի, պարարտանյութի տեսքով օժանդակություն տրամադրելու մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ժամանակին նման պետական աջակցության ծրագիր իրականացնելու ժամանակ օգնությունը թալանել են, դրա համար այն դադարեցվել է:
Մարուքյանը նաև հրապարակեց պատգամավոր Արմեն Եղիազարյանի և վարչապետի խորհրդարանական բանավեճի կադրերը, որի ժամանակ վերջինս հայտարարեց, որ եթե «Լուսավոր Հայաստան»-ը այդ հարցը բարձրացնում է, ուրեմն թալանչիներին է պաշտպանում:
«Այ, եթե դուք սելիտրայի հարցն եք բարձրացնում, ուրեմն ուզում եք, որ այդ պարարտանյութի գումարը տանք, նրանք թալանեն, թալանչիների լոբբինգն եք անում»,- իրենց բարձրացրած խնդրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը հիշեցրեց պատգամավորը և հռետորական հարց հնչեցրեց՝ եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը հավաստիացրեց, որ իր կողքին կանգնած գյուղացիներից պարզել է, որ երբ պետական օժանդակություն էր լինում, ավելի շատ էին բերք ստանում, իսկ այս տարի, երբ այն չկա, բերքն ավելի քիչ կլինի:
Նկատելով՝ հեղափոխությունից հետո սպասվում էր, որ չթալանված դիզվառելիքը, պարարտանյութը և սերմը պետք է հասնեին գյուղացուն՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Քանի որ այն ժամանակ թալանվել է, իսկ հիմա չպետք է թալանվեր՝ ընդհանրապես ծրագիրը վերացել է և գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի, բանկերում ունեցած վարկերի և խնդիրների հետ, որոնց գումարվել է նաև համաճարակը»:
Պատգամավորը նաև նշեց, որ իր մոտ կադրից դուրս կանգնած են գյուղացիները, որոնց խոսքն է ինքը փոխանցում և չի ցանկանում, որ վերջիններս երևան կադրում, քանի որ վախի մթնոլորտը դեռ պահպանվում է երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան