Աղտոտված արագիլներ տեսնելիս անհապաղ զանգահարեք այս հեռախոսահամարներով
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղն ահազանգում է՝ դեռևս 2018 թվականից սկսված, սակայն 2019 թվականին ավելի մեծ թափ ստացած և հասարակության առավել լայն շերտերի ուշադրությունը գրաված՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման աղետը կրկնվում է այս տարի ևս:
NABU Հայաստանի թիմն անտարբեր չմնալով այս էկոլոգիական աղետին, որը հիրավի ավելի ծավալուն և վտանգավոր է, քան մենք բոլորս պատկերացնում ենք, սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար:
«Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրականացնում են դաշտային հետազոտություններ, փորձելով բացահայտել արագիլների աղտոտման աղբյուրները: Սակայն սա միայն առաջին քայլն է, որը ցույց կտա Արարատյան դաշտում տարիներ շարունակ տեղի ունեցող էկոլոգիական աղետի ծավալներն ու միգուցե թույլ կտա գնահատել կրած վնասի անդառնալիության աստիճանը և մշակել այն կանգնեցնելու համակարգային մոդելներ:
Տվյալ պարագայում արագիլը հանդիսանալով ինդիկատոր տեսակ և իր վրա կրելով ու ցուցադրելով աղտոտման անմիջական ազդեցությունը, ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին:
Արարատյան դաշտի տարածքում ապրող բոլոր սրտացավ բնակիչների կողմից տրված տվյալները կօգնեն մեզ ավելի արագ և օպերատիվ աշխատել:
Հորդորում ենք բոլորիդ գրել կամ զանգահարել մեզ, հայտնել ձեր մտահոգությունները և տեղեկատվությունը, որին տիրապետում եք և կարծում եք, որ այն կարող է օգնել մեզ: Անհապաղ զանգահարեք կեղտոտված, թռչել չկարողացող և բնից ընկած արագիլներ նկատելու դեպքում, մենք կփորձենք հնարավորինս արագ կազմակերպել թռչի տեղափոխության և վերականգնողական աշխատանքները՝ համագործակցելով թե՛ Ձեզ հետ և թե՛ ոլորտում գործող և խնդրով անհանգստացած այլ կառույցների հետ:
Նման դեպքերում կարող եք զանգահարել 094 136661 հեռախոսահամարով։
Միասին բացահայտենք Արարատյան դաշտի էկոլոգիական աղետի պատճառները, միասին գտնենք համակարգային լուծումներ և իվերջո գործենք հանուն մարդու և բնության»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին