Արամ Ա. Կաթողիկոս. Թուրքիան իր որոշումով գիտակցորեն հարվածում է քրիստոնյա-իսլամ համակեցությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է Թուրքիայում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը:
«Քիչ առաջ համացանցի միջոցով իմացանք, թե թրքական դատարանը որոշած է Կոստանդնուպոլսի հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը վերածել մզկիթի։
Արդարև, 537 թուականին կառուցուած այս տաճարը բուզանդական ճարտարապետական արվեստի գագաթն է։ Բուզանդական կայսրության անկումով և Օսմանեան կայսրության գրավումով, 1453-ին տաճարը վերածված էր մզկիթի և ապա, 1935-ին՝ թանգարանի։
Անցնող օրերին, եկեղեցիներու պետեր և ընդհանրապես միջազգային շրջանակներ կոչ ուղղեցին Թուրքիային չդիմելու Այա Սոֆիան վերստին մզկիթի վերածելու քայլին և պահելու նրա ներկա կարգավիճակը։ Հայ թե օտար մամուլի ներկայացուցիչներ ցանկացան մեր տեսակետը ունենալ այս մասին։ Մենք չուզեցինք կարծիք հայտնել՝ նախատեսելով թրքական դատարանին առնելիք որոշման բնույթը։ Կուզենք հետևյալ ընդգծումները կատարել.
Առաջին, Թուրքիան իր նախագահին ներկա նախաձեռնության ճամփով, հոգևոր ու մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով ճշտված սկզբունքներ անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը փաստերեն շարունակում է։
Երկրորդ, մեկնելով ներկայի և ապագայի իր ներքին թե արտաքին շահերեն, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակներեն, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին, թե նոր բարեկամների թելադրությունը։
Երրորդ, Թուրքիան իր այս որոշումով գիտակցորեն հարվածում է քրիստոնեա-իսլամ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համակեցությունը՝ տեղական, շրջանային ու միջազգային մակարդակներում, հակառակ այս գծով կատարված զգուշացումներին։
Չորրորդ, Թուրքիան իր ներկա քայլով գալիս է մեկ անգամ ևս հաստատելու, թե Արևմուտքին և քրիստոնյա համայնքների բացվելուն իր ցույց տված նշանները կեղծ էին։
Հինգերորդ, ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին...։
Այո՛, ցեղասպանությունը ա՛յլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց։ Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը ա՛յլապե ս թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսեած մինչև արևմտյան երկիրներ, աշխարհի լռության դիմաց»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Թուրքական իշխանությունները վերահաստատեցին իրենց այլատյաց կեցվածքը
- Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
- Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի
- Թուրքիայում ասել են՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի զբոսաշրջիկների վրա
- Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
- Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
- Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը
- Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
- Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան