Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է, որ այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում։
«Բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։
Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցնեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։
Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան