Թրամփը խոստովանել է, որ հանձնարարել է կիբերհարձակում սկսել ռուսական կառույցի վրա
«The Washington Post»- ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ խոստովանել է, որ 2018-ին հանձնարարել է քողարկված կիբերհարձակում սկսել Ռուսաստանի Ինտերնետային հետազոտությունների գործակալության վրա: Պարբերականի տարածած տեղեկությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նա կիբերհարձակումը է թույլատրել, Թրամփը ասել է՝ ճիշտ է:
Պարբերականի տեղեկություններով, Ռուսաստանում տեղեկատվության տարածման առաջատարը Ինտերնետային հետազոտությունների գործակալությունն էր, որը դիտարկվում էր որպես 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտող կառույց:
Գործակալության այս գործունեությունը շարունակվել էր նաև 2018 թվականի միջանկյալ ընտրություններում:
Թրամփը նշել է, որ իր նախորդը՝ նախագահ Բարաք Օբաման, իմացել է ռուսական գործակալության գործունեության մասին, բայց միջոցներ չի ձեռնարկել՝ հույս ունենալով, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը կհաղթի ընտրություններում:
Թրամփը բացատրել է, որ ինքը հրահանգել է հարձակում իրականացնել ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետախուզական տվյալների հիման վրա և ցանկացել է դրանով հարված հասցնելով գործակալության կիբերնետիկ հնարավորություններին:
«Լսեք, և մենք այն դադարեցրինք»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան