11.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 16 հիվանդ, որից երեքը՝ այլ հիվանդություններից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 739 հիվանդ, որից 180-ը այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 489-ով՝ կազմելով 31392-ը։
Նրանցից 19419-ը համարվում են առողջացած, բուժման ընթացքում են գտնվում 11 234 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- 10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 08.07.2020. Կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
- 07.07.2020. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին